Ճապոնական մոտ 200 ընկերություններ Տոկիոյում ներկայացրել են ռոբոտատեխնիկայի ոլորտում նորագույն մշակումները։
Ցուցանմուշները դեբատներ են առաջ բերել մարդկային աշխատուժի ապագայի վերաբերյալ։
Այս տարի RoboDex Expo-ում ստենդերի թիվը 2017-ի համեմատ կրկնակի շատ է եղել։ Դա վկայում է այն մասին, որ ռոբոտացված մեքենաների հանդեպ հետաքրքրությունը երկրում շարունակում է աճել, հատկապես այն ֆոնին, որ ծերացող ճապոնական հասարակությունում գնալով ավելի ու ավելի սուր է զգացվում աշխատուժի սղությունը։
Ճապոնացիները հույս ունեն միջակայքերը լցնել շնորհիվ ռոբոտ-օգնականների։