2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գևորգյանի, Խաչատուր Գիչյանի և Մանվել Աթոյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ ցանկանում է լքել նիստերի դահլիճը, քանի որ վատ է զգում: Նա դատավոր Արտուշ Գաբրիելյանին հիշեցրեց՝ նիստերի մասնակցելը վատ է ազդում իր առողջական վիճակի վրա, և ինքը դահլիճում անելիք չունի:
Դատավորը նրան չթույլատրեց հեռանալ, ինչի դեմ առարկեցին պաշտպանները: «Ուզո՞ւմ եք՝ մոտենամ, ձեր ձեռքը դնեք դոշիս և համոզվեք, թե սիրտս ոնց է խփում»,-առաջարկեց Կարո Եղնուկյանը: