Ջրհեղեղը, որը տեղի է ունեցել ջրատար խողովակի վթարի հետևանքով, ոչնչացրել է ԱՄՆ Մեն նահանգի Բանգոր քաղաքում Ստիվեն Քինգի եզակի ձեռագրերի հավաքածուն։ Այս մասին հայտնում է Bloody Disgusting պորտալը։
Գրողի վեպերի հազվագյուտ նմուշները պահվում էին Ջերալդ Ուինթերսի խանութ-թանգարանում։
Հավաքածուում եղել են Քինգի այնպիսի ստեղծագործությունների ձեռագրեր և առաջին հրատարակություններ, ինչպիսիք են «Տնային կենդանիների գերեզմանոցը», «Առավելագույն արագացում» և «Վիշապի աչքը»։
Գրախանութի սեփականատերն ավելի քան 20 տարի եզակի ձեռագրեր է հավաքել։