Tuesday, 23 04 2024
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

Աղետների ռիսկի նվազեցման ճապոնական փորձը կարող է կիրառվել Հայաստանի համայնքներում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 18-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տնօրեն Հաջիմե Տանիգուչիին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև համագործակցության նոր ծրագրերի մշակման հնարավորությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Բարձր գնահատելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով աղետների ռիսկերի նվազեցման և կանխարգելման գործընթացում հայ-ճապոնական համագործակցության արդյունքները՝ ԱԻ նախարարը պատրաստակամություն հայտնեց ներգրավվել համատեղ նոր ծրագրերի մշակման գործընթացում:

Կողմերը քննարկեցին Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելիչ գործողությունների իրականացման համատեքստում ենթակառուցվածքների զարգացման և կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Ըստ Դ. Տոնոյանի՝ ճապոնական փորձը կարող է օգտակար լինել համայնքային մակարդակում աղետների ռիսկի գնահատման, նվազեցման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործընթացում, ինչը կհանգեցնի յուրաքանչյուր համայնքում բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը: Իր խոսքում նախարար Տոնոյանը շեշտեց, որ աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներառումը համայնքային բյուջեում մեծապես կնպաստի համայնքի ընդհանուր տնտեսական զարգացմանը, քանի որ կանխարգելիչ աշխատանքներն ավելի արդյունավետ և քիչ ծախսատար են, քան հետևանքների վերացման գործընթացը: Կողմերը դիտարկեցին նաև հայ-ճապոնական հնարավոր համագործակցությունը աղետների բժշկության ոլորտում և վերահաստատեցին «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար պարոն Հաջիմե Տանիգուչին նշեց, որ հաշվի առնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ տարիների համագործակցության բարձր արդյունավետությունը, իրենց համար Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ ներդրումների իրականցումը մնում է առաջնահերթությունների շարքում:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային ու Աղետների բժշկության կենտրոններ՝ տեղում ստորաբաժանումների կարողություններին ծանոթանալու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում