54-ամյա ամերիկացին, ով վերջին 35 տարիների ընթացքում բռնաբարել է ձիերին և պոնիներին, կարողացել է խույս տալ բանտարկությունից, չնայած տուժած կենդանիների տերերի բարկությանը: Այս մասին գրում է The Sun-ը: Իր կյանքի գրեթե կեսը տղամարդը զբաղվել է կենդանիների բռնաբարությամբ. նա գաղտնի մտել է մարդկանց գոմերը և բռնաբարել ձիերին: Իր որոշ զոհերի նա այնուհետև դաժանորեն ծեծել ու սպանել է:
Դատական հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Վիսկոնսին նահանգում հարևանը իր ձիու հետանցքից արյունահոսություն է նկատել: Անվտանգության տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ կարողացել են գտնել մեղավորին: Սակայն ամեն անգամ նրա գործողությունները որպես թեթև զանցանք են որակվել:
Տղամարդը թավ բեղեր ունի: Ծանոթներից շատերը զոոֆիլին տվել են՝ «բեղավոր սատանա» մականունը: