Սիրիայի տարածքում գործող PYD և YPG ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի նպատակով՝ Թուրքիայի զինված ուժերը կմտցվեն սիրիական Աֆրին քաղաք՝ 12 ուղղություններով,- հաղորդում ՝ Anadolu գործակալությունը:
Հաղորդվում է, որ սիրիական Աֆրին մտնելու նպատակով սկսվել է բետոնե արգելապատնեշների բարձրացումը, որոնք օգտագործվում են որպես սահմանապահ պատի էլեմենտներ:
Նշվում է նաև, որ հինգշաբթիից սկսած PYD և YPG զինյալների ջոկատները նահանջել են Աֆրինի հարավային հատված՝ 6 կիլոմետր խորությամբ: