Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Պոպուլիզմ փնտրեք «գմփոցների», չիրականացված տնտեսական գոլերի տիրույթում․ Ծառուկյան դաշինքը պատասխանում է վարչապետին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարությանը, վարչապետին խորհուրդ է տալիս պոպուլիզմ փնտրել ոչ թե իրենց խմբակցության նախագծերի մեջ, այլ՝ սեփական խոստումների և գործողությունների։

«Եթե խոսակցությունը տեղափոխվում է այդ դաշտ, պիտի խորհուրդ տամ՝ վստահաբար կգտնեն պոպուլիզմ 850 մլն խոստացված, բայց էդպես էլ չիրականացված ներդրումների դաշտում։ Պոպուլիզմ խորհուրդ կտամ գտնել տարբեր գմփոցների, դմփոցների, որ էդպես էլ չիրականացվեց տնտեսական գոլերի տիրույթում։ Մենք ներկայացրել ենք բավականին գրագետ և հավասարակշռված նախագիծ»։

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված 2 օրենքի նախագծի, մեկը վերաբերում էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն, մյուսը՝ գյուղատնտեսությանը ուղղվող պետական աջակցության սահմանմանը։ Կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, բավականին կոշտ արձագանքեցին՝ հատկապես ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Վարդևան Գրիգորյանի կողմից ներկայացված «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Կարեն Կարապետյանն անգամ շեշտել էր․ «Այդպես ո՞նց կլինի, վաղը նախաձեռնելու են` եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերն ազատենք: Եթե տակը հաշվարկ չկա, ինչպե՞ս որոշենք՝ ճիշտ է, սխալ է, գուցե այդ նախաձեռնությունների մեջ որոշակի նման հայտանիշնե՞ր ձևակերպենք»,- հայտարարել էր նա։ Կարեն Կարապետյանը նաև ընդգծել էր, որ այսպես հնարավոր է պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն կառավարությանը:

Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, որ գյուղատնտեսության փոխնախարարը նախագիծը ներկայացնելիս, բովանդակությունը խեղաթյուրել է։

«Մենք շատ պարզ հստակ ձևակերպում ենք անում՝ ոչ թե թողնենք այս կամ այն կառավարության բարի կամքին․ երբ ուզենան սուբսիդավորեն գյուղացիական տնտեսությունները, երբ չուզենան՝ ոչ, այլ ասում ենք՝ օրենքով սահմանել գյուղատնտեսական պետական աջակցությունը։ Սսենք՝ ինչ-որ աղետ եղավ, ոչ թե ինչ-որ մեկի բարի կամքով որոշեն՝ սրան էսքան տալ, նրան էնքան, այլ սահմանել պետական աջակցություն օրենքով, և չափը սահմանվի բյուջեի աճի հետ համամասնորեն, ինչքան շատ լինի բյուջեի աճը, այնքան պետական աջակցության թիվը կաճի։ Ինձ համար անհասկանալի էր վարչապետի հարցը զեկուցողին, արդյո՞ք որևէ հաշվարկ ներկայացրել են, կրկնեմ՝ գուցե վարչապետին լավ չեն ներկայացրել նախագիծը։ Մենք չէինք կարող որևէ հաշվարկ ներկայացնել, այն պարզ պատճառով, որովհետև մենք ասում ենք՝ ինչքան աճում է բյուջեն, այնքան համամասնորեն տրվի, մենք չէինք կարող ենթադրել մյուս տարի, էն մյուս տարի աճը որքան է լինելու»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում