Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Human Rights Watch»-ը՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին

Հունվարի 18-ին «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը հրապարակեց իր «Համաշխարհային զեկույց 2018» ամենամյա հետազոտությունը, որն ամփոփում է մարդու իրավունքների հիմնահարցերը աշխարհի 90-ից ավելի երկրներում և տարածքներում, 2016թ․ վերջից մինչև 2017թ․ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում։ Զեկույցում ընդգրկված երկրների շարքում է նաև Հայաստանը։ Մասնավորապես, զեկույցը անդրադառնում է 2017թ․ խորհրդարանի և ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ հետապնդումներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին չարաշահումների համար պատասխանատվության չենթարկելուն, և այլն:

Ընտրություններ

Ըստ «Համաշխարհային զեկույց 2018»-ի՝ 2017թ․ խորհրդարանական ընտրությունները չկարողացան բարելավել հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ։ Իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքեց ձայների մեծամասնությունը՝ խախտումների մասին զեկույցների ֆոնին։ Հղում տալով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցին՝ «Human Rights Watch»-ի զեկույցը նշում է, որ 2017թ․ խորհրդարանական ընտրությունները «ստվերվեցին ընտրակաշառքների և հանրային ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով»: 2017թ․ մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրություններն, իրենց հերթին, աչքի ընկան ընտրողների ցածր մասնակցությամբ, ընտրակաշառքների և ընտրողներին ահաբեկելու մասին տեղեկություններով։

Ճնշումներ իրավապաշտպանների դեմ

Այս բաժնում «Համաշխարհային զեկույց 2018»-ը անդրադառնում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացահայտմանն ու դրան հաջորդած դատական գործընթացին` ընդդեմ կազմակերպության և դրա ղեկավար Դանիել Իոաննիսյանի։

Այս բաժնում զեկույցն անդրադառնում է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին մահվան սպառնալիքներ ներկայացնելու դեպքի անպատժելի մնալուն և կոռուպցիայի, ստվերային տնտեսության, խարդախության և վաշխառության դեմ պայքարող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Մարինա Պողոսյանի դեմ հարուցված դատական գործին։

Անպատժելի իրավապահները

Այս հատվածում զեկույցն անդրադառնում է 2016թ․ հուլիսին Երևանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ իրավապահ մարմինների իրականացրած բռնությունների դեպքերին։ Ըստ զեկույցի՝ բռնությունների դիմած պաշտոնյաները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության, մինչդեռ խաղաղ ցույցերի մասնակիցներն ու դրանց ղեկավարները ենթարկվել են խիստ քրեական պատիժների։ Դատապարտվել է 22 մարդ, որոնցից 11-ը՝ մեկից երեք ու կես տարվա ազատազրկման, 7-ը ստացել է պայմանական պատիժ, 3-ը՝ տուգանվել, իսկ 1-ը՝ պայմանական պատիժ և տուգանք:

Զեկույցը անդրադառնում է նաև լրագրողների իրավունքների խախտումներին, երեխաների ու կանանց իրավունքների ոտնահարման դեպքերին, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ բռնություններին։
Այսպիսով, ըստ «Human Rights Watch» կազմակերպության տարեկան զեկույցի՝ 2017թ․ Հայաստանում արձանագրվել են մարդու իրավունքների լուրջ խախտումներ բազմաթիվ ոլորտներում։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում