Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը, համապատասխան մարմիններն ունենալու են մարդկային ռեսուրսները կառավարելու օրենքով սահմանված հստակ լիազորություններ, բացի այդ, քաղաքացիական ծառայության համակարգը ապակենտրոնացվելու է:
«Փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու հանգամանքով»,- ասաց փոխվարչապետը: