Թուրքիայի հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը և Գլխավոր շտաբի հրամանատար Հուլուսի Աքարը ռուս գործընկերների հետ բանակցություններ կանցկացնեն,- գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ Ֆիդանը և Աքարը այսօր ժամանել են Մոսկվա:
Կողմերը քննարկելու են PYD և YPG –ի դեմ սիրիական Աֆրին քաղաքում նախատեսվող ռազմական օպերացիաները: Այցի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը ասել էր, որ ԱՄՆ-ն բացեիբաց աջակցում է ահաբեկչական PYD և YPG կազմակերպություններին:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ գործողությունները չեն համապատասխանում Վաշինգտոնի և Թուրքիայի միջև դաշնակցական հարաբերությունների ոգուն: