ԱՄՆ դաշնային կառավարությունը կարող է մնալ առանց ֆինանսավորման և դադարեցնել իր աշխատանքի մեծ մասը: Տվյալ իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ կոնգրեսը չի կարողանում հաստատել բյուջեն՝ հանրապետականների և դեմոկրատների միջև ներգաղթի հարցերով լուրջ անհամաձայնությունների պատճառով:
Ստացված տվյալների համաձայն՝ որպեսզի կառավարությունը կարողանա ևս մեկ ամիս աշխատել՝ ամերիկյան ադմինիստրացիայի ժամանակավոր ֆինանսավորման վերաբերյալ բանաձևը պետք է ընդունվի ոչ ուշ, քան ուրբաթ օրը:
Նշենք, որ դեմոկրատները պահանջում են պաշտպանություն տրամադրել անօրինական ներգաղթյալներին, ովքեր ԱՄՆ են ժամանել մանուկ հասակում:
Ինչ վերաբերում է հանրապետականներին, ապա նրանք հույս ունեն համոզել դեմոկրատներին՝ քվեարկել կառավարության ֆինանսավորման օգտին, առաջարկելով երկարաձգել երեխաների բժշկական ապահովագրության դաշնային ծրագիրը 6 տարով: