Ռուսական հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան, ում 2007-ին անվանել են Ռուսաստանի ամենասեքսուալ կին, Instagram-ի իր էջում ոչ միանշանակ նկար է տեղադրել:
Նկարում երգչուհին իր հանդիսատեսի առաջ հայտնվել է մոնոկինիով, որը հազիվ է ծածկում նրա մերկությունը: Պարզ երևում է, որ Բրեժնևան շատ է նիհարել վերջին ժամանակներս:
Լուսանկարը զարմացրել է Բրեժնևայի էջի հետևորդներին: «Ախ, սարսափելի է, միայն ոսկորներ են, և գեղեցիկ էլ չէ», «Դուք երևի գեղեցիկ կառուցվածք չեք տեսել, սա կառուցվածք չէ, սա սարսափ է», «Տհաճ լուսանկար է»,- այսպես են նկարը մեկնաբանել բաժանորդները: