Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրություն է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ Փաստաբանների պալատի խորհրդի նախագահի և անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար: Այս մասին այսօր տարածված մամուլի հաղորդագրությունում հայտնել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Նշվում է, որ Փաստաբանների պալատի խորհրդի անդամները ցանկանում են քննարկման առարկա դարձնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառելու իրավակարգավորման հետ կապված հարցը: