Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ներկայացրեց «մեծ մի նախագիծ»

եպտեմբերից Հայաստանի ֆրանսիական համալսարանում կգործի նոր՝ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Այս մասին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը:

«Մեր նպատակն է հետագայում մեր շրջանավարտներին ապահովել աշխատանքով, եւ մենք չէինք կարող համալսարանում ֆակուլտետ բացել առանց հաշվի առնելու ներկա իրավիճակը եւ ուսումնասիրություններ կատարելու»,-ասաց համալսարանի ռեկտորը՝ ընդգծելով, որ ֆակուլտետը ծառայելու է Հայաստանի զարգացմանը, քանի որ այն ամեն տարի պատրաստելու է այդ ոլորտի շուրջ 100 ֆրանկոֆոն ուսանողի, ովքեր ստանալու են հայկական եւ ֆրանսիական դիպլոմներ:

«Այն, որ Հայաստանում զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ես չէ, որ նշում եմ, այլ միջազգային կառույցները»,-ասաց ռեկտորը:

Ժան-Մարկ Լավեստի խոսքով՝ Թուլուզի «Պոլ Սաբատիե Թուլուզ 3» համալսարանի հետ համագործակցությամբ Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա կրթական ծրագրի ներդրմամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանը շարունակում է հավատարիմ մնալ իր առաջնային առաքելությանը՝ «ապահովել գերազանց ուսուցում» եւ «ձեւավորել ֆրանկոֆոն վերնախավ Հայաստանում»:

Բակալավրիատի առաջին կուրսից կրթական ծրագիրը նախատեսում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ նորարարական եւ ձեռնարկատիրական նախագծերի իրականացում եւ Եվրամիության եւ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի կողմից համաֆինանսավորմամբ համագործակցության կենտրոնի ստեղծում:

Ռեկտորն ասաց, որ նախատեսում են արդեն իսկ սեպտեմբերից ունենալ 50 ուսանող, ովքեր մաթեմատիկայից եւ օտար լեզվից խորացված քննություն են հանձնելու:

«Եվս մեկ անգամ կցանկանայի հիշեցնել, որ ֆրանսիական համալսարան ընդունվելու համար ֆրանսերենի իմացությունը պարտադիր չէ, քանի որ խորացված դասընթացներ են կազմակերպվում ուսման ընթացքում»,- ասաց ռեկտորը:

Հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող եւս մեկ հատկանշական իրադարձություն է առաջիկայում Հայաստանում արդեն 11 տարի գործող ֆրանսիական միջազգային դպրոցում ավագ դասարանների բացումը:

Դպրոցի տնօրեն Մարտեն Բեկերը ներկայացրեց, որ այս բաժինն ուղղված է այն աշակերտներին, ովքեր ցանկանում են ընդունվել Հայաստանում ֆրանսիական համալսարան:

«Աշակերտները կընտրվեն իրենց դպրոցական արդյունքների, ինչպես նաեւ մաթեմատիկայի գրավոր քննության եւ բանավոր հարցազրույցի հիման վրա: Ֆրանսերենի նախնական իմացությունը պարտադիր չէ, քանի որ դպրոցը ում ապահովելու է 700 ժամ ֆրանսերենի ուսուցում, ինչը բավարար է համալսարան ընդունվելու համար»,-ասաց նա:

Դպրոցի այս ծրագրի համար նախատեսված տարեկան վարձավճարն է 650 հազար դրամ:

Իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ամփոփելով ֆրանսիական կրթական հաստատություններում սպասվող փոփոխությունները, նշեց, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանն  ու ֆրանսիական միջազգային դպրոցը երկրում ֆրանսիական ուսուցում կազմակերպող միակ  հաստատություններն են, որոնք նաեւ Հայաստանի զարգացման գործում մեծ դերակատարում ունեն:

«Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավելի քան 80 տոկոսն ունի աշխատանք, ավելի քան 90 տոկոսը մնում է Հայաստանում, իսկ ֆրանսիական դպրոցի աշակերտների 40 տոկոսից ավելին տեղաբնակ հայեր են,-ասաց Ֆրանսիայի դեսպանը՝ հատկապես կարեւորելով այն, որ փոփոխությունները տեղի են ունենում հենց այն տարում, երբ Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում