Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

Ակնկալում ենք Հայաստանի իշխանության ակտիվ ներգրավվածությունը․ դեսպան Լաքոտը՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովի մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ակնկալում  է, որ Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը կամրապնդի ֆրանկոֆոնիայի դիրքերը  Հայաստանում: Նա նշեց, որ այդ հարցում ակնկալում է նաեւ տեսնել ՀՀ իշխանությունների ներգրավվածությունը:

«Սա ի լրումն է մեկ այլ փաստաթղթի. խոսքը վերաբերում է լեզվի մասին դաշնագրին, որը Հայաստանը ստորագրեց 2012 թվականին: Դա այն ժամանակ էր, երբ Հայաստանին տրվեց հնարավորություն ճանաչվել ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: Այդ փաստաթղթի ստորագրումը նշանակում է հայկական կրթական հաստատություններում ֆրանսերենին հատկացվող տեղի ու դերի խորացում: Սա նշանակում է TV5 հեռուստաալիքի ավելի ընդարձակ հեռարձակման ապահովում, թե ՛փողոցներում, թե՛ կրթական, թե՛ մշակութային օջախներում ֆրանսերեն բացատրությունների ապահովում»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Ժոնաթան Լաքոտը՝ ընդգծելով, որ  ֆրանկոֆոնիան միայն ֆրանսերեն լեզուն օգտագործելը չէ, այդ միջազգային կազմակերպությունը  քաղաքական կառույց է, ժողովրդավարության խթանում է, մարդու իրավունքների, իրավական պետության, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության խթանման ջատագով լինելն է:

Նա կարեւորեց այն, որ  գագաթնաժողովը տեղի է ունենալու հենց Երևանում: «Այն կկայանա մի երկրում, մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ ֆրանսերենը, ֆրանկոֆոնիան այնքան էլ մեծ ճանաչվածություն չունեն, եւ մեր նպատակը Երևանում գագաթնաժողովի կազմակերպման միջոցով ֆրանկոֆոնիայի հեղինակության տարածումը, բարձրացումն է հենց Հայաստանից: Մեզ համար կրկնակի հետաքրքրություն և իմաստավորված է ֆրանկոֆոնիայի արժեքները նախ Հայաստանում տարածելը, որպեսզի  մեր որդեգրած արժեհամակարգը ավելի մեծ հեղինակություն կարողանա վաստակել այս տարածաշրջանում»,- նշեց Ժոնաթան Լաքոտը՝ հիշեցնելով, որ Երևան են հրավիրված «Ֆրանկոֆոնիա» միջազգային կազմակերպության 84 անդամ երկրներ, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ: «Գագաթնաժողովի ընթացքում նախատեսված է նաև տնտեսական ֆորում, որովհետև ֆրանսերենը տնտեսական ինտեգրման բավականին հզոր վեկտոր է իրենից ներկայացնում: Ֆրանկոֆոնիան մի մեծ ճանապարհորդություն է, և երբ պատրաստվում ես դրան, այն քեզ հնարավորություն է տալիս ընկղմվելու տարբեր մշակույթների մեջ․ երբ սովորում ես ֆրանսերեն, որդեգրում ես որոշ արժեքներ քեզ համար, և, բնականաբար, երբ ներգրավված ես լինում, քեզ համար մատչելի են լինում գիտական, մշակութային, տնտեսական ոլորտները»,- եզրափակեց դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում