Թուրքիայի իշխանությունները մտադիր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ խոչընդոտելու ԱՄՆ-ին Սիրիայում ստեղծել քրդերի ջոկատներից բանակ՝ սահմանների պաշտպանության համար։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հայտարարությանը։
«Մենք թույլ չենք տա ահաբեկչական միջանցքի և ահաբեկչական բանակի ստեղծում մեր սահմանի երկայնքով։ Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի նման բան թույլ չտանք»,-ասվում է հայտարարությունում։
Բացի այդ, Թուրքիայի անվտանգության խորհուրդը հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված պահանջով, որպեսզի երկիրն անհապաղ առգրավի Սիրիայի քրդական կազմավորումներին մատակարարված ողջ սպառազինությունը։