«Այսքան զոհ կլինի, որ ամեն օր մենք տալիս ենք, էլ զինվոր չի մնացել բանակում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սպանված Վալերիկ Մուրադյանի մայրը, ով այսօր ևս ակցիա էր իրականացնում կառավարության շենքի մոտ։
Տիկին Մուրադյանը նշեց, որ բանակում կատարված փոփոխությունները իրեն հավատ չեն ներշնչում։ Ինչքան էլ պնդեն, որ վիճակահանությունը արդար է, մեկ է արտոնյալ զինվորներին 6 ամիս հետո տեղափոխում են իրենց ցանկալի զորամաս, իսկ մյուսներին՝ Ղարաբաղ։
Տիկին Մուրադյանը անդրադարձավ նաև պաշտպանության նախարարի կողմից նախաձեռնված դրամահավաքին։ «Այո, դա բոշայություն է։ Պաշտպանության նախարարությւնը այդքան ֆինանս չունի, որ զինվորին օգնի, դրամահավաք է սկսել։ Ամոթ է»,-ասաց մեր զրուցակիցը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում