Apple ամերիկյան կորպորացիան նախատեսում է 5 տարվա ընթացքում ավելի քան 30 մլրդ դոլար ներդնել ամերիկյան տնտեսությունում։ Այս մասին ասվում է ընկերության կայքում զետեղված հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ կապիտալ ներդրումներից բացի, ընկերությունը մտադիր է ստեղծել ավելի քան 20 հազար նոր աշխատաատեղ։
Նոր աշխատողներին կվարձեն ներկայում գոյություն ունեցող կամպուսում, որից հետո կբացվի նորը։ Այսօր ԱՄՆ-ում Apple-ն ունի մոտ 84 հազար աշխատող։
Ինչպես նշել են Apple-ում, հաշվի առնելով նոր ներդրումները, ինչպես նաև ներկայիս բոլոր նախագծերն ու ծախսերը, կորպորացիայի անմիջական ներդրումն ԱՄՆ տնտեսությունում 5 տարում կկազմի ավելի քան 350 մլրդ դոլար։