Thursday, 18 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն

Նալբանդյան-Մամեդյարով. Սերժ Սարգսյանի ու Ալիևի ճակատագրերը

Նախօրեին հայտնի է դարձել, որ հունվարի 18-ին Կրակովում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովը: Վերջին անգամ նրանք հանդիպել էին նախորդ տարի դեկտեմբերի սկզբին: Այդ հանդիպումից հետո, ըստ էության, կոնկրետ արդյունք էր միայն այն, որ նախարարները պայմանավորվել էին նոր հանդիպման վերաբերյալ, որն էլ, փաստորեն, տեղի կունենա հունվարի 18-ին:

Այդ հանդիպումից սպասել որևէ առարկայական տեղաշարժ, այսպես ասած, կարգավորման գործընթացում, երևի թե միամտություն է: Դրա մասին էր վկայում նաև նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ միջնորդները չեն կարող կարգավորել խնդիրը, դա պետք է անեն կողմերը, իսկ Մոսկվան չունի կարգավորման որևէ ծրագիր և մյուս համանախագահների հետ աշխատում է շփման գծում հանդարտության ուղղությամբ: Այս տեսանկյունից, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից թերևս միակ ռացիոնալ սպասելիքը կարող է լինել այն, որ հանդիպումը ապահովի սահմանի ներկայիս հարաբերական հանգստի շարունակությունը:

Այլ բան սպասելը ոչ միայն ռացիոնալ չէ, այլ ինքնին որևէ ուրիշ նպատակ դնելը ռացիոնալ չէ զուտ գործընթացի օրակարգի տեսանկյունից, քան իրավիճակի հարաբերական կայունությունն ու խաղաղությունն ամրացնելու անգամ ամենափոքր հնարավորություն ստեղծելն ու առաջ գնալը հենց այդ ուղղությամբ: Այդ տեսանկյունից նկատելի է, որ համանախագահների օրակարգում հենց այդ նպատակադրումն է: Մյուս կողմից՝ ՌԴ արտգործնախարարը արել էր հայտարարություն, թե ղարաբաղյան խնդիրը հնարավոր չէ լուծել մեկ փաստաթղթով և պետք է փուլային մոտեցում:

Ադրբեջանը ողջունել էր այդ հայտարարությունը, իսկ Հայաստանն էլ ասել, որ Լավրովը նկատի ունի հենց փաթեթային համաձայնության փուլային իրականացումը: Իրականում այս ամենն, անշուշտ, ավանդական դիվանագիտական փոխհրաձգության տիրույթում է, և անկասկած սպասել, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը դրված են վճռորոշ հարցեր փուլերի կամ փաթեթի հետ, պետք չէ: Ավելին, խոշոր հաշվով, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման տեսանկյունից թերևս շատ ավելի հավանական է ազդեցությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ներքին գործընթացների վրա՝ իհարկե կարգավորման գործընթացի արտաքին տրամաբանության համատեքստում:

Ադրբեջանում պետք է տեղի ունենա նախագահի ընտրություն, և այստեղ, իհարկե, Ալիևի ցմահ նախագահության սահմանադրական հնարավորությունը չի թողնում երկրորդ կարծիքի կամ կասկածի տեղիք, որ նա կմնա նախագահի իր պաշտոնին, սակայն մյուս կողմից, իհարկե, անկասկած է, որ այդ գործընթացի վրա ազդեցության առումով ղարաբաղյան կարգավորման մթնոլորտն ու միտումները կունենան էական նշանակություն: Առավել ևս նկատի ունենալով այն, որ ղարաբաղյան հարթակը, Մինսկի խմբի եռանախագահությունը ոչ միայն բուն հակամարտության, այլ նաև ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական նշանակության այլ խնդիրների շուրջ երեք միջուկային տերությունների շփումների յուրօրինակ, և հաշվի առնելով այլ հարթակներում նրանց կոշտ դիմակայությունը՝ բացառիկ հարթակ է, որտեղ այդ դիմակայությունը չկա:

Այդպիսով, լայն ազդեցությունն անկասկած իր խոսքը կասի նաև Հայաստանի ներքին իրավիճակի վրա, որը թեև դե յուրե ընտրական չէ, սակայն դե ֆակտո այդպիսին է՝ հաշվի առնելով ապրիլի խնդիրը: Ավելին՝ անվտանգության ու ղարաբաղյան խնդիրը Հայաստանում դրվում է ապրիլյան որոշումների, այսպես ասած, մոտիվացիոն հիմքում ամենատեսանելի տեղում, և ըստ այդմ՝ կասկածից վեր է, որ այդ ուղղությամբ զարգացումներում ուղղակի, թե անուղղակի նաև խմորվում է Սերժ Սարգսյանի հետնախագահական ճակատագիրն ու նոր առաջին դեմքի հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում