Թուրքիայի կառավարությունը որոշել է երկրում ևս երեք ամսով երկարաձգել արտակարգ իրավիճակի ռեժիմը,– հայտարարել է փոխվարչապետ Բեքիր Բոզդագը։
Արտակարգ իրավիճակի ռեժիմը Թուրքիայում մտցվել է 2016 թվականի հուլիսին՝ հեղաշրջման փորձից հետո՝ երեք ամիս ժամկետով։ Այն հինգ անգամ երկարաձգվել է՝ եռամսյա ժամկետով։ Թուրքական ընդդիմությունն ու ԵՄ մի շարք առաջնորդներ քննադատել են ռեժիմի երկարաձգումը, քանի որ դա սպառնում է երկրի քաղաքացիների ազատությանն ու իրավունքներին։