Հունվարի 7-ին Բեռլինում սկսվել է ԳՖՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների երկօրյա հանդիպումը։ Գերմանիան վերականգնում է Թուրքիայի հետ մշտական միջկառավարական խորհրդատվությունները։ Նախատեսվում են անվտանգության վերաբերող հարցերի և ահաբեկչության դեմ պայքարի մասին քննարկումներ։ Մասնավորապես քննարկվելու են ահաբեկչական այնպիսի կազմակերպությունների դեմ պայքարի միջոցները, ինչպիսիք են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և FETO` Ֆետհուլլախ Գյուլենի շարժումը, խմբեր, որոնք կանգնած են Թուրքիայում՝ 2016 թվականի հեղաշրջման փորձի ետևում։