Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Խայտառակ վիճակ է. Կամաց-կամաց երթուղայինները դուրս կգան, ժողովուրդը կքայլի ոտքով

«Գազի թանկացման արդյունքում հետզհետե կպակասի երթուղային տրանսպորտի քանակն այնքան, որ վերջում քաղաքացիները ստիպված են լինելու ոտքով ման գալ և սա միանգամայն ռեալ բան եմ ասում. որպեսզի այսպես չլինի մեզ գոնե այս ժամանակահատվածում քանի դեռ քաղաքապետարանն իր փոփոխությունները չի կատարել վերջացրել, ապա գոնե փոխադրող ընկերություններին պետք է վառելիքն ինքնարժեքով տան և ազատեն հարկային բեռից», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը` անդրադառնալով երթուղային տրանսպորտի մի քանի տասնյակ վարորդների իրականացրած գործադուլին։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգրքով բարձրացել է ակցիզային հարկը, որի հետևանքով 10-15%-ով թանկացել է սեղմված գազը, բենզինի բոլոր տեսակների գինը, քսանյութերն ու դիզվառելիքը։ Արդյունքում` երթուղային տաքսիների վարորդները գործադուլ էին հայտարարել ` պահանջելով գոնե երթուղայինների համար նվազեցնել գազի գինը, հակառակ պարագայում նրանք կշարունակեն իրենց գործադուլներն ու բողոքի ակցիաներն այնքան ժամանակ` մինչև նրանց պահանջը բավարարվի։

Հրանտ Եղիազարյանի խոսքերով` սեպտեմբերից մինչև հիմա դիզվառելիքը թանկացել է 110 դրամով, ինչը աննախադեպ է. «Դիզվառելիքը դրսից ձեռք է բերվում նախկին նույն գնով, դեռ մի բան էլ ավելի էժան, դոլարի կուրսի փոփոխություն չի եղել, նավթի համաշխարհային գները չեն թանկացել, ապա ես չգիտեմ ինչու են մեզ մոտ թանկացրել. կարծում եմ սպեկուլյատիվ ձևով են թանկացրել, որովհետև եթե դրսից ձեռք բերման գինը չի թանկացել, այլ միայն ներսում իրականացվող վաճառքի գինն է ավելացել, ապա դրա հետևում միմիայն սպեկուլյացիան է կանգնած, ուրիշ ոչինչ», – շեշտեց փոխադրողների միության նախագահը։

 

Մանրամասները` տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում