Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Կա փողոց դուրս գալու կոնկրետ առիթ ու պարտադիր չէ կոտրել-ջարդել-փշրել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, «Ելք» դաշինքը նախատեսում է հունվարի 19-ին՝ ընդդեմ թանկացումների բողոքի երթ անցկացնել, դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը չի բացառել, որ հնարավոր է երթին հաջորդեն նստացույցեր։ Կարծում եք՝ Հայաստանում քաղաքական պայքարի այդքան ներուժ կա՞։

-Ներուժ հասկացողությունը կախված է նրանից, թե որքան զանգված է հնարավոր հավաքել այս գաղափարի շուրջ։ Եթե հույսը միայն իրենց ռեսուրսն է՝ մարդկային, կառուցվածքային, այսինքն՝ այն ռեսուրսը, որը կոչվում է ինստիտուցիոնալ՝ այն ինչի մասին խոսում է Փաշինյանը, երբ ստեղծում էր «Քաղպայմանագիր»-ը, ապա՝ ոչ։ Իրենք իրենց առջև խնդիր են դնում՝ փորձել ձնագնդի էֆեկտ ստանալ, սկսել պրոցես, որին կարող է միանալ ինչ-որ զանգված և այդ զանգվածն ինքն իր հետևից նոր զանգված կարող է բերել։

Ինչ վերաբերում է նստացույցերին, հացադուլին, որը հաճախ կիրառվում է՝ դրանք լարվածության օջախներ են, որտեղ կրիստալիզացվում են ինչ-որ պրոցեսներ։ Այսինքն՝ ինչ-որ իվենթ են սարքում, որը հասարակական ուշադրություն է գրավում։ Այսինքն՝ երբ մարդիկ ուզում են քաղաքականութամբ զբաղվել, դա մի հարթակ է, որտեղ կարող են հավաքվել։ Դա ընդամենը տեխնոլոգիա է, որին գնում են քաղաքական ուժերը։

– Չի՞ ստացվում արդյոք, որ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի «Ելք»-ը արդյունավետ կերպով բոլոր դժգոհությունները վերածի քաղաքական դիվիդենտի։

-Կա հարցի մյուս կողմը՝ թե որքանով են շահագրգիռ իշխանությունները։ Դա մի փոքր տեսական հարց է, իշխանություն հասկացողությունն էլ Հայաստանում բազմաբևեռ է, կան տարբեր թևեր, որոնք սպասվող դասավորումների վերաբերյալ տարբեր շահեր ունեն։ Հիմա խնդիրն այն է, որ երբ մենք ասում ենք՝ իշխանություններն են շահագրգիռ՝ պետք է փորձենք հասկանալ, թե որ թևը։ Եթե կա ինչ-որ թև, որն ուզում է ուժեղացնել ընդդիմությանը, որպեսզի ընդդիմությունը այդ գների բարձրացման շուրջ իր քննադատության սուրը մղի դեպի կառավարություն՝ դա մի բան է, եթե կա թև, որը հակառակը ուզում է այդ ուղղությունը տանել դեպի նախագահական՝ դա այլ բան է։ Հայաստանում միշտ այդ անվստահությունը կա ցանկացած ընդդիմադիր ուժի նկատմամբ, և բոլորն իրար մեղադրում են իշխանական նախագիծ լինելու մեջ։ Ընդդիմադիրներից մեկը համարում է, որ, օրինակ, «Ելք»-ի երթը ուրիշի հարսանիք է ու ինքը չի մասնակցի։

Ես միշտ դա ասում եմ՝ ցանկացած նման ակցիաների ժամանակ, կլինի «Էլեկտրիկ Երևան», թե տրանսպորտի թանկացում, ցանկացած այլ ակցիա, որ անում է ընդդիմությունը, կարող են լինել իշխանության այս կամ այն թևեր, որ շահագրգիռ լինեն, որոնք այս կամ այն ակցիան փորձում եմ օգտագործել իշխանության մյուս թևի նկատմամբ։ Սա էլ կարող է լինել, միշտ չէ, որ իշխանություններն ուղղակի ուղղորդում են՝ ամեն ինչի չպետք է վերաբերել դավադրության տեսակետից։ Լինում են իրավիճակներ, երբ քաղաքական ուժերը փորձում են իրենց դիվիդենտներն ունենալ ու ցանկացած քաղաքական պրոցես իրենց ուզած ուղղությամբ տանել։

-Ինչո՞ւ են արտախորհրդարանական ուժերն այժմ միաբերան քննադատում «Ելք»-ին ու իրենց ակցիան։

-Շատ տարբեր նպատակներից ելնելով։ Ձեր նշած շատ արտախորհդարանական ուժեր, այդ թվում նաև ընդդիմադիր համարվող «Ծառուկյան» դաշինքը գրեթե բացահայտ կերպով դրանով է զբաղված։ Այսինքն՝ քաղաքական ուժերի միջև կա լուրջ անվստահություն, բոլորը շատ լուրջ խանդով են վերաբերում իրար, մեղադրում են կամ բացահայտ, կամ քողարկված իշխանություններին սատարելու մեջ, այս կամ այն ուժի պրոյեկտ լինելու մեջ։ Ես միշտ թերահավատ եմ եղել այս կամ այն ուժի ընդդիմադիր միասնական հարթակներին, Հայաստանում շատ դժվար է ընդդիմադիր սեգմենտի տարբեր ներկայացուցիչներին նույն սեղանի շուրջ նստացնել։ Շատ դեպքերում նրանք իրար ավելի շատ են խփել, քան իշխանությունն ու ընդդիմությունը։ Բոլորն ունեն իրենց կոնկրետ շահը՝ ոմանք քաղաքական, ոմանք ֆինանսատնտեսական։

-Նիկոլ Փաշինյանն օրերս իր հարցազրույցներից մեկում նշեց, որ եթե հազարավոր մարդիկ փողոց դուրս չգան՝ կողմ են թանկացումներին։ Արդյո՞ք դա չափման միավոր է։

-Ամեն ինչ տրամաբանության մեջ է, եթե կա լուրջ դժգոհություն և դա ոչ միայն ֆեյսբուքյան թրենդի մաս է, ապա փողոց դուրս գալը տրամաբանական է։ Պարտադիր չէ՝ կոտրել-ջարդել-փշրել, կա առիթ, կա քաղաքական ուժ՝ անկախ նրանից՝ սիրում ես, վստահում ես այդ ուժին, թե ոչ, կա առիթ փողոցում ինչ-որ ձև ասել, որ դժգոհ ես իրավիճակից ու պետք է փոխել։ Հիմա եթե մարդիկ անտարբեր լինեն այս պրոցեսի նկատմամբ, ապա անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանն ինչ եզրակացություն կանի, իշխանությունն իր եզրակացությունը կանի։ Իշխանությունն ասում է՝ եթե կարողանայիք այսքան մարդ բերեիք՝ մենք կմտածեինք, ասում է՝ ճիշտ է, դժգոհում են, բայց մեզ ընտրում են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, անկախ նրանից՝ ինչ եզրակուցություն կանի՝ պատեհ առիթի դեպքում իշխանությունը նման հայտարարություն կանի։ Կամ հերթական Գալուստ Սահակյանը կասի, որ մեր ժողովուրդը բունտ անող չէ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե գաք՝ մեր լեզուն երկար կլինի ու խորհրդարանում մեզ 9 մարդ չենք զգա, կիմանանք, որ դրսում աջակցողներ ունենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում