Ինչպես տեղեկացնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի տրանսֆերային նորությունների թվիթերյան էջը, «Արսենալը» համաձայնվել է Մխիթարյանին վճարել շաբաթական 130 հազար ֆունտ և գործարքը կարելի է կայացած համարել։
Մխիթարյանը բացի աշխատավարձից կստանա նաև բոնուսներ և կդառնա Լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նույն աղբյուրի համաձայն հայ կիսապաշտպանը 4 տարվա պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ։