Ճապոնիայի Railway Technical Research Institute (RTRI)–ը գնացքի փորձարկումներ է անցկացրել, որը վերարտադրում է շան հաչոցի և եղնիկների փնչոցի ձայնագրությունը։
Ենթադրվում է, որ այս ձայները կվախեցնեն սմբակավորներին, ովքեր դուրս են գալիս ճանապարհի վրա և ընկնում են գնացքի անիվների տակ։ Պարզվում է, եղնիկները զգուշացնում են միմյանց վտանգի մասին, հատուկ կարճ փնչոցներով։
Հետազոտողները ենթադրում են, որ եղնիկի փնչոցի համադրումը շան հաչոցի հետ լավագույն արդյունքը կտա։ Հաչող գնացքը փորձարկել են երեկոյան, այդ ժամանակ երկաթուղիներում ամենաշատն են լինում կենդանիների հետ կապված միջադեպերը։
RTRI-ից հաստատում են, որ փորձարկման ժամանակ երկաթուղու շուրջ եղնիկները 45 տոկոսով ավելի քիչ են եղել, քան սովորաբար։