Վլադիմիր Պուտինի նախընտրական դոմենների ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ նա կառաջադրի իր թեկնածությունը դեռևս մինչև 2042 թվականի ընտրարշավը։
Facebook-ի օգտատեր Սերգեյ Կրյուչկովը, համացանցում հատուկ ծառայության օգնությամբ, ստուգել է putin20xx.ru դոմենները (Պուտինի ներկայիս դոմենը «putin2018.ru» է)՝ վեց տարի քայլով (ՌԴ–ում նախագահական ժամկետը)։
Ինչպես պարզվել է՝ 2024, 2030, 2036 թվականների ընտրությունների դոմեններն արդեն զբաղված են։ Ամենամոտ ազատ դոմենը putin2042.ru-ն է։ Հրապարակման հեղինակը նաև նշում է, որ ներկայիս դոմենն էլ է նախօրոք գնված եղել՝ 2010-ին, և դա այն դեպքում, որ Պուտինը երկար ժամանակ չէր հայտարարում՝ այս տարվա նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին։