Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պատմական այց Վատիկան. Ինչ կապ ունի Հայաստանը

Փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը Վատիկանում պատմական հանդիպում է ունենալու Հռոմի պապի հետ: Հանդիպումը պատմական է, որովհետև Էրդողանի սպասվող այցն անցած 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին այցն է լինելու Վատիկան: Regnum լրատվական գործակալության եկեղեցա-քաղաքական նյութերի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Ստրեմիդլովսկին կարծիք է հայտնել, որ Էրդողանը Վատիկանում Հռոմի պապի հետ փետրվարի 5-ին կայանալիք հանդիպումը կարող է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար։

«Հնարավոր է, որ Էրդողանը ցանկանա օգնություն խնդրել Հռոմի պապից Հայաստանի հետ հաշտվելու հարցում, ինչը կօգնի նրան լավացնել իր իմիջը միջազգային հարթակում և լուծել հայ-թուրքական հարաբերություններում առկա որոշ հարցեր»,-գրել է հոդվածագիրը` կարծիք հայտնելով, որ Վատիկանը վստահելի միջնորդ է Հայաստանի համար, մանավանդ, որ որևէ ներգրավվածություն չունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Արտաքուստ Regnum-ի կանխատեսումն անիրական է թվում` հատկապես, որ հրապարակային քաղաքականության մակարդակում Անկարան հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է ԼՂ խնդրով, իսկ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոստացել է` գարնանը չեղարկել հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները: Սակայն ամեն բան այնքան միանշանակ չէ` ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Էրդողանի իշխանությունը ավելի է զգում միջազգային մեկուսացման հետևանքները, մանավանդ, որ ռուս-թուրքական հարաբերություններն ամենևին էլ չեն կարող լրացնել այն վակուումն, որն առաջացել է Անկարայի և Արևմուտքի հարաբերություններում առաջացած ճգնաժամի հետևանքով:

Էրդողանի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը չի բերում սպասված արդյունքերը ու նույնիսկ Թուրքիայի ներսում հնչում է բացահայտ քննադատություն, իսկ հասարակության և քաղաքական էլիտայի ավելի առաջադեմ հատվածը Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլին ակտիվերեն կոչ է անում մասնակցել 2019-ի նախագահական ընտրություններին` երկրի միջազգային հեղինակությունը փրկելու և ներքին երկփեղկումը կանխելու նպատակով: Ինքնին հասկանալի է, որ առաջիկա ընտրությունների համատեքստում Էրդողանին տեսանելի հաջողություն է պետք, որպիսին կարող է դառնալ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը:

Էրդողանի նման նախաձեռնության համար լրացուցիչ մոտիվ կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ ներկայումս Մոսկվան ԼՂ հարցում, ըստ էության, հրաժարվում է Անկարայի ու Բաքվի հետ սեպարատ համաձայնություններից, իսկ այդ պարագայում բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշումն, ըստ էության, քաղաքական դիվիդենտ չի բերում Թուրքիային` տարածաշրջանում կասկածի տակ դնելով նրա հավակնությունները:

Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման խոստումը Սերժ Սարգսյանին քաղաքական դիվիդենտներ կարող է բերել միայն իշխանության տրանսֆորմացիայի փուլում, իսկ գլոբալ իմաստով` հայ-թուրքական բնականոն հարաբերությունների հաստատումը Հայաստանի արտաքին քաղաքականության անվտանգության, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման լուրջ նախապայմաններից մեկն է:

Մյուս կողմից` հայ-թուրքական հնարավոր երկխոսությունը ԼՂ հարցում էապես մեծացնելու է Հայաստանի մանևրելու հնարավորությունը: Հայ-թուրքական արձանագրությունները դարձան այն կարևոր գործոնը, որի միջոցով Սերժ Սարգսյանի իշխանությունը միջազգային լեգիտիմություն ձեռք բերեց 2008-ի մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո:

Իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ ապրիլից հետո հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կրկին կարող է դառնալ այն գործիքը, որը միջազգային հանրության աչքերում քաղաքական կենսունակություն կհաղորդի Սերժ Սարգսյանի նոր իշխանությանը: Իհարկե, խոսքը ոչ թե ցյուրիխյան գործընթացի վերականգնման, այլ` երկխոսության նոր փուլի ու մակարդակի մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում