Հայտնի ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան սկսել է ընկերություն անել Քարդաշյան ընտանիքի լուսանկարիչ Ալեքսանդրա Սամսոնովայի հետ։ Այս մասին պարզ է դարձել Լոս–Անջելեսում արված լուսանկարներից, որոնք Բրեժնևան տեղադրել է իր Instagram-ում։
Բրեժնևան հաճախ ճամփորդում է առանց ամուսնու՝ Կոնստանտին Մելաձեի։ Այդ պատճառով էլ տարօրինակ չէ, որ կնոջը մշտապես նկատում են տարբեր հետաքրքիր մարդկանց ընկերակցությամբ, ովքեր հեռու են Մելաձեի գործունեությունից։
Մի քանի օր առաջ ուկրաինացի երգչուհին տեղեկացրել էր իր երկրպագուներին և Instagram-ի բաժանորդներին, որ նա ժամանել է Լոս–Անջելես։ Այնտեղից նա նկար էր դրել իր էջում, որտեղ լողազգեստով է՝ հյուրանոցներից մեկում։ Հրապարակման տակ նա գրել է, որ ինքն ու Լոս–Անջելեսը շատ ուրախ են իրարով։ Նկարի հեղինակը լուսանկարիչ Ալեքսանդրա Սամսոնովան է, ով հաճախ է աշխատում Քարդաշյան ընտանիքի հետ։