Ապրիլյան սպասվող զարգացումներում, կարծես թե, ստվերվել էր ապագա նախագահի հարցը․ դրա մասին քչերն էին խոսում և առաջարկություններ ներկայացնում։ Հիշում եք՝ միասնական նախագահի թեկնածուի շուրջ խորհրդարանական ընդդիմությունը համաձայնության չեկավ։ Հիմա արդեն նախագահի թեկնածության հարցը գնալով խաղաքարտ է դառնում։ Հանրապետականները հայտարարում են, որ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն կներկայացնի լուրջ կենսագրություն ու հեղինակություն ունեցող թեկնածուի, դեռ կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունն էլ առաջարկում է այս հարցում ներգրավել Սփյուռքին։ Այս հարցերի շուրջ կզրուցենք Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ։
Հարցազրույցը՝ տեսանյութում։