Friday, 29 03 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ռազմավարական գործընկերը. Ղազախստանի դասերը՝ Հայաստանին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հիմնադիր երկրներից մեկը՝ Ղազախստանը, որի անփոխարինելի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևին է, ի դեպ, վերագրվում այս միության ստեղծման գաղափարը, ոչ միայն ակտիվ գործում է հետխորհրդային տարածության ինտեգրացիոն կառույցներում, այլև բավական հետաքրքիր է դարձել ընդհանրապես միջազգային հարաբերությունների և գլոբալ քաղաքականության տեսանկյունից՝ շնորհիվ այլ ուղղություններով իրականացվող արդյունավետ արտաքին քաղաքականության և իր տնտեսական ու քաղաքական նշանակության: Եվ սա, բնականաբար, հետաքրքիր է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ առնվազն որպես օրինակ, թե ինչպես է ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ պետությունը և Ռուսաստանի սերտ դաշնակիցը փորձում հավասարակշռել և դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը այլ պետությունների հետ:

Ռազմավարական գործընկերություն

Նման արձանագրման հիմնական առիթը հունվարի 16-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումն է: Ղազախստանն այս տարվա հունվարից ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը, և հենց այս հանգամանքն է դարձել նման բարձր մակարդակով այդ երկրի նախագահին Վաշինգտոնում ընդունելու առիթը: Թրամփի հետ հանդիպումից հետո Նազարբաևը հայտարարել է, թե Ղազախստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները բարձրացել են նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի: Ռուսական և ղազախական լրատվամիջոցները գրում են, որ Նազարբաևի ամերիկյան այցի շրջանակներում երկու երկրների միջև ստորագրվել է 20-ից ավելի համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7 մլրդ դոլար։

Բազմակողմ հարաբերություններ

Իհարկե, տարբեր փորձագետներ տարբեր կերպ են նայում հարցին, թե որքանո՞վ է Նազարբաևին հաջողվում բալանսավորել իր երկրի հարաբերությունները գործընկերների հետ, կամ որքանո՞վ են ընդհանրապես առարկայական Ղազախստանի և Արևմուտքի հարաբերությունները:

Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ Ղազախստանը բացառիկ երկիր է, որը առնվազն ֆորմալ առումով ռազմավարական նշանակություն ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի և թե՛ արդեն Միացյալ Նահանգների համար: Ղազախստանը բնական պաշարներով հարուստ պետություն է, լուրջ տնտեսական ու քաղաքական նշանակություն ունի տարածաշրջանում, և այս իմաստով ԱՄՆ-Ղազախստան համագործակցությունը շատ տրամաբանական է:

«Միացյալ Նահանգները կարևորում է Ղազախստանը՝ հատկապես Աֆղանստանի ռազմավարության տեսանկյունից: Ղազախստանը ատոմային էներգետիկայի ոլորտում լուրջ գործակցություն ունի Պակիստանի հետ: Նույն կարևորությունը նա պահպանում է և՛ Չինաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ ընդհանրապես ամբողջ թյուրքական աշխարհի և կենտրոնասիական պետությունների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետը։

Անձամբ կտեղեկացնի Պուտինին

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը փոքր-ինչ այլ կերպ է նայում հարցին: Ռուսաստանցի գործիչը մեծ կարևորություն չի տալիս բարձրագոչ հայտարարություններին, թե Ղազախստանը և Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերներ են՝ ասելով, թե անհնար է պատկերացնել, որ Ղազախստանը կհրաժարվի Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքից, կամ՝ որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարող են փոխարինել Ռուսաստանի հետ համագործակցությունը:

Զատուլինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Ղազախստանը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները, բայց Ռուսաստանը ֆորմալ պատճառ չունի կշտամբելու ղազախներին: Մեր զրուցակցի խոսքերով՝ իհարկե, ինչպես Ղազախստանը, այնպես էլ, օրինակ, Հայաստանը չէին ուզենա ենթարկվել ամերիկյան պատժամիջոցների, որոնք սահմանված են Ռուսաստանի նկատմամբ, և Վաշինգտոնի հետ հարաբերությունների սերտացումը կարելի է բացատրել նաև այս հանգամանքով: Բայց Զատուլինը նշեց նաև մեկ այլ հանգամանք, որը կարող է լինել Նազարբաևի այցի իրական պատճառներից մեկը: Ռուսաստանցի փորձագետը նշեց, թե ԱՄՆ-ում Ղազախստանի ֆինանսական միջոցների մոտ 40 տոկոսը սառեցված է, և հենց այս փաստը կարող է լինել Նազարբաևի այցի ոչ հրապարակային, գաղտնի կողմը:

«Մենք հասկանում ենք, որ Ղազախստանը փորձում է հավասարակշռություն ստեղծել: Ամենևին էլ ուրախ չենք այն փաստից, որ Ղազախստանը պատրաստվում է ինքնաթիռներ և լոկոմոտիվներ գնել ԱՄՆ-ից, ոչ թե Ռուսաստանից, բայց դա ի վերջո մրցակցության և մեր կողմից ավելի շահավետ առաջարկների խնդիր է: Իսկ մյուս բոլոր հարցերում մենք ուշադրությամբ հետևում ենք Նազարբաևի օրակարգին, հասկանում ենք իր նպատակները: Առայժմ չենք տեսնում խուճապի հիմքեր: Համոզված եմ, որ նախագահ Նազարբաևը, որը հետխորհրդային տարածության ամենափորձառու գործիչներից է, անձամբ կտեղեկացնի նախագահ Պուտինին իր այցի հանգամանքների մասին»,- մեկնաբանեց Զատուլինը՝ ավելացնելով, թե Ղազախստանում արևելյան քաղաքականության ավանդույթներով գերագնահատում են Նազարբաևի այցի նշանակությունը, մինչդեռ իրական նպատակը իրենց փողերը փրկելն է:

Հայաստա՞նը, թե՞ Ղազախստանը կդառնա կամուրջ

Ղազախստանի քաղաքականությունը մեզ համար հետաքրքիր է մեկ այլ առումով: Խոսքը երևի թե ավելի շատ ընկալումների, ոչ թե իրական քաղաքականության մասին է, բայց ամեն դեպքում հետաքրքիր է, որ Նազարբաև-Թրամփ հանդիպումից հետո հայկական մամուլում սկսեցին համեմատություններ անել Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների միջև: Հայաստանի ու Եվրամիության միջև նոր համաձայնագրի ստորագրումից հետո հայկական լրատվական դաշտում շատ արդիական դարձավ այն տեսակետը, որ Հայաստանը կարող է յուրօրինակ կամուրջ դառնալ Եվրամիության ու ԵԱՏՄ-ի, այլ խոսքերով՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, և հիմա, երբ «պարզվեց», որ Ղազախստանը ևս շատ լավ հարաբերություններ ունի արևմտյան երկրների հետ, ստացվում է, որ ղազախները կարող են «մրցակցել» մեզ հետ այս հարցում: Բայց արդյո՞ք ճիշտ է Հայաստան-Արևմուտք և Ղազախստան-Արևմուտք հարաբերությունները նույն հարթության մեջ դնելը:

Սուրեն Սարգսյանը պատասխանում է, որ համեմատությունը այնքան էլ կոռեկտ չէ, որովհետև գործ ունենք տարբեր տարածաշրջաններում գտնվող պետությունների հետ, և տարբեր է նաև այդ տարածաշրջանների նշանակությունը, գերտերությունների ազդեցությունը այդ ռեգիոններում. «Համեմատությունն այնքան էլ ճիշտ չի լինի, բայց տեսնում ենք, որ Ղազախստանը նոր դիֆերսիֆիկացման է ենթարկել իր տնտեսական քաղաքականությունը, շատ ակտիվ համագործակցում է Չինաստանի, Ռուսաստանի հետ, երկուսի կողմից էլ համարվում է ռազմավարական գործընկեր, և նույնը կարելի է ասել նաև ԱՄՆ-ի համար»:

Կոնստանտին Զատուլինն իր հերթին նշեց. «Անշուշտ, մենք գնահատում ենք մեր բոլոր բարեկամների ջանքերը՝ հարթելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները, բայց ես համոզված եմ, որ մեզնից բացի, այդ գործը ոչ ոք չի կարող անել, որովհետև Ռուսաստանը ինքնուրույն երկիր է և դաշնակիցների ու գործընկերների հետ ամենայն հարգանքով հանդերձ՝ Ռուսաստանը ինքն ի զորու է ուղղակի հարաբերություններ հաստատել՝ առանց միջնորդների»:

Ղազախստանի նախագահությունը և Ղարաբաղի հարցը

Մեր զրուցակիցներն անդրադարձան նաև այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ղազախստանն օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահողի իր դիրքը՝ իր որոշ դաշնակիցների, օրինակ՝ Ադրբեջանի շահերը միջազգային հարցերում և մասնավորապես ղարաբաղյան հարցում առաջ տանելու նպատակով:

Կոնստանտին Զատուլինը չի բացառում, որ Ադրբեջանը կփորձի օգտվել Ղազախստանի հետ սերտ հարաբերություններից, բայց չի հավատում, որ Ղազախստանը կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այնպիսի քայլեր անել, որոնք դուրս կգան ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներից:

«Չեմ կարծում, թե նախագահությունը Անվտանգության խորհրդում նման հնարավորություններ և իրավունք է տալիս: Ի վերջո, նախագահությունը Անվտանգության խորհրդում պատվավոր պաշտոն է: Ղազախստանը Անվտանգության խորհրդի մշտական անդամ չէ: Անվտանգության խորհրդում առարկայական նշանակություն ունեն վետոյի իրավունք ունեցող 5 պետությունների ձայնը»:

Սուրեն Սարգսյանը հասկանում է հարցի ենթատեքստը, բայց չի կարծում, թե նման խնդիր կարող է առաջանալ. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ Ղազախստանը ունի ձայնի այնպիսի իրավունք, ինչպիսին ունեն մյուս անդամ պետությունները, իսկ Անվտանգության խորհրդում որոշումները կոնսենսուսով են ընդունվում: Հասկանում եմ հարցի ենթատեքստը: Նկատի ունեք՝ եթե Լեռնային Ղարաբաղի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ լինեն, քննարկվեն Անվտանգության խորհրդում: Բայց պետք է շեշտել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող պետություններն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և երեքի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն Մինսկի խմբի շրջանակներում: Եվ այս խնդրի մասին վերջին 20 տարիների ընթացքում որևէ բանաձև չի ընդունվել Անվտանգության խորհրդում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում