Եվրոպայի խորհրդի օրակարգում է հայտնվել թուրքերենը ԵԽ աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու հարցը:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Վերջին շրջանում Թուրքիայի և ԵԽ-ի հարաբերությունների լարման ֆոնին Թուրքիան չի գտնվում ԵԽ «մեծ դոնորների» ցանկում:
Թուրքիայի կողմից ԵԽ-ին կատարվող նվիրատվությունների նվազեցումից հետո քայլեր են ձեռնարկվում թուրքերենը ԵԽ աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու ուղղությամբ:
Այս թեմայով պատրաստված զեկույցը քվեարկության է դրվելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և, երկկողմ հարաբերություններում առկա բացերը հաշվի առնելով, հավանաբար այն կհաստատվի: