Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 15:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Էմինի փողոցի թիվ 80 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցում հայտնաբերել 1953 թ. ծնված Ծ. Բ.-ի դին: