Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Կառավարությունն առաջարկում է ընտրական օրենսգրքից հանել տարածքային ցուցակների ինստիտուտը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդ նախագծի առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքից հանել տարածքային ցուցակների ինստիտուտը` կատարելով դրանից բխող այլ փոփոխություններ:

Որպես հիմնավորում նշվում է այն, որ նոր ընտրական օրենսգիրքը մշակվել է` հաշվի առնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցներում ներկայացված առաջարկությունները, հանձնարարականները, ինչպես նաև համապետական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` ուղղված ընտրական օրենսգրքի բարելավմանը, ինչպես նաև քաղաքական տարբեր ուժերի և ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկությունները:

Օրենսգրքով փորձ է արվել ներդնել համամասնական ընտրական համակարգի այնպիսի մոդել, որը հնարավորություն կտա շեշտադրել այս համակարգի առավելությունները: Այսպես, համամասնական ընտրական համակարգի թերություններից մեկն այն է, որ դրա պայմաններում խզված է ընտրողի և ընտրատարածքի (թեկնածուի) միջև կապը, իսկ մեծամասնական ընտրական համակարգի պայմաններում գործ ունեինք անհատի գործոնի ընդգծման հետ: Ուստի, ելնելով վերոգրյալ հանգամանքներից, նոր ընտրական օրենսգրքի մշակման հիմքում դրվեց ելակետային այն մոտեցումը, ըստ որի` հնարավոր կլիներ ընդգծել համամասնական ընտրական համակարգի առավելությունները` ընտրողին հնարավորություն տալով հասկանալ, թե ում է տալիս իր քվեն, ով է պաշտպանելու իր շահերը օրենսդիր մարմնում: Հատկանշական է, որ Օրենսգրքով ներդրված մոդելի պայմաններում տարածքային ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները ընդգրկված են նաև տվյալ քաղաքական ուժի համապետական ցուցակում, այսինքն` Օրենսգրքով որդեգրվել է բաց և փակ ցուցակների համադրման գաղափարը, հետևաբար անկախ այն հանգամանքից` կա տարածքային ընտրական ցուցակ, թե ոչ, տվյալ թեկնածուն ներկայացված է քաղաքական ուժի համապետական (համամասնական) ցուցակում: Վերոշարադրյալի համատեքստում` ամբողջությամբ սպառվում է նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված մտավախությունն առ այն, որ «նման համամասնական ընտրական համակարգը էականորեն շեղված է մաքուր համամասնական համակարգից և հիմքում իրականում ընկած է թաքնված մեծամասնական համակարգը»:

Օրենսգրքում ներդրված մոդելը բաց և փակ ցուցակների համադրում է, որը կիրառվում է ավելի քան 15 երկրներում: կառավարությունը գտնում է, որ Օրենսգրքով ներդրված մոդելը համապա-տասխանում է միջազգային իրավական չափանիշներին` լավագույնս ապահովելով օրենսդիր մարմնում ընտրողի ներկայացվածության հնարավորությունը, և նկատի ունենալով, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է, առաջարկում է գործող օրենսգիրքի քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում