Ստամբուլի նահանգային ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ հետախուզական գործողություններ են իրականացրել:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հետախուզական գործողություններն իրականացվել են 21 շրջաններում, որոնց արդյունքում 84 կասկածյալից 45-ը ձերբակալվել են:
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ գյուլենականներին հարելու կամ նրանց հետ համագործակցելու մեջ կասկածվող անձանց բացահայտման և ձերբակալման ուղղությամբ գործողությունները շարունակվելու են: