Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը:
Նշենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալները հրաժարվել էին նիստին մասնակցել, քանի որ իրենց բոյկոտով ցանկանում էին աջակցել հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանին:Նրանք հրաժարվեցին իրենց պաշտպաններից ու լքեցին դատական նիստերի դահլիճը:
Դատավորը որոշում կայացրեց ներգրավել հանրային պաշտպանների: Այսօրվա նիստի ժամանակ «Սասնա ծռեր» խմբի անդամները հերթով հրաժարավեցին հանրային պաշտպանների ծառայություններից։