Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի շրջանակներում ներկայացրեց իր պատրաստած «Հայաստանի տնտեսական անոթազարկը. գնահատելով 2017-ը և ուրվագծելով 2018-ի միտումները» վերտառությամբ զեկույցը:
Քննարկմանը ներկա տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն տեսակետ հայտնեց, որ ճիշտ չէ ներդրումների հարցում ոլորտային մոտեցում ցուցաբերել. «Եթե ոլորտային մոտեցում ցուցաբերվեց, տնտեսությունը բերելու է ճգնաժամի: Այսինքն` մակրոտնտեսական քաղաքականության միջոցով, մենք այդ ոլորտներին ոչ թե պետք է խթանում տանք, այլ` գերաճող ոլորտներին փակող ազդեցություն: Այսինքն գերկենտրոնացվածություն թույլ չտանք ներդրումների, որ շահութաբերության նորմա չկոտրենք, որ հետագայում ներդրումներն այդ ոլորտից չվերցնենք տանենք մեկ այլ ոլորտ»