Ելնելով բարոյական սկզբունքներից՝ հայտնի հեռուստաատղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, հրաժարվել են իրենց նորածին երեխային նկարահանելու ԶԼՄ-ների՝ ֆինանսապես գրավիչ առաջարկներից։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
Հոնորարները տատանվել են 2-5 մլն դոլարի սահմանում։ Սակայն Քարդաշյանի և Ուեսթի խոսքով՝ նման առաջարկները հակասում են իրենց բարոյական սկզբունքներին։
Պարբերականը հիշեցնում է, որ ամուսինների մյուս երկու երեխաների առաջին լուսանկարներին երկրպագուները սպասել են 2 ամիս, դրանք հրապարակվել են սոցցանցերում։
«Այնպես որ ստուգեք Քիմի Instagram-ը մարտին»,-գրում է TMZ-ը։