Twitter սոցցանցի օգտատերերից մեկը հայտնել է iOS և macOS օպերացիոն համակարգերում խոցելիության մասին, որը թույլ է տալիս հեռավորությունից անջատել Apple-ի սարքը։ Այս մասին հայտնում է 9to5Mac պորտալը։
Նրա խոսքով՝ սարքը կդադարի աշխատել, եթե փորձեք iPhone-ում և MacBook-ում բացել որոշակի հղում։ Աշխատանքի վերսկսման համար անհրաժեշտություն կառաջանա վերբեռնելու այն։
Օգտատիրոջ խոսքով՝ նման հղումները իրենց մեջ իրական սպառնալիք չեն կրում և կիրառվում են հնարքների համար։ Այդ պատճառով Apple-ում նման խոցելիությունների շտկմամբ զբաղվում են ոչ չափազանց օպերատիվորեն։