ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ անցյալ տարի բարձրաձայնում էին թանկացումների մասին, ՀՀԿ-ն կարտոֆիլ ուտելու ինովացիոն լուծում էր առաջարկում:
«Հիմա պարզվել է, որ այդ հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են, և հարցը հետևյալն է՝ ի՞նչ ուտեն այս պարագայում աղքատները»,- կառավարությանը դիմեց Փաշինյանը՝ առաջարկելով ճիշտ պատասխանի 4 տարբերակ՝ խառը կանաչի, սխտոր, կանաչ սոխ և տաքդեղ:
Պատգամավորի խոսքով՝ իր հարցն ամենևին էլ հռետորական չէ, և նա ուզում է իմանալ, թե ԱՎԾ-ն ինչպես է ստացել 2.6 տոկոս գնաճը:
Մանրամասները՝ տեսանյութում: