ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցն ուղղված էր սոցապնախարար Արտեմ Ասատրյանին և առնչվում էր մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից մեկի աշխատանքային օրվա ավարտը ժամը 17.00-ին սահմանելուն, ինչը նախարարության կողմից մերժվել է:
«Այդ դեպքում դուք ի՞նչ եք առաջարկում, եթե մերժել եք մեր առաջարկը»,- հարցրեց պատգամավորը:
Նախարարն ընդունեց, որ խնդիրը առկա է, և պատրաստակամություն հայտնեց հարցը լուծելու:
Մանրամասները՝ տեսանյութում: