Թբիլիսիի մի քանի մանկապարտեզներում գինու փաթեթավորմամբ կաթ են մատակարարել։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրաքլի Բենդելիանին։
«Մենք մշտապես ստուգում ենք մանկապարտեզների մթերքը։ Երեկ մենք դրանցից մի քանիսում այլ ապրանքի պիտակով կաթ ենք հայտնաբերել։ Հենց երեկ էլ այդ կազմակերպությանը զգուշացրել ենք, որ ուղղեն սխալը»,– պատմել է քաղաքապետի տեղակալը։
Բենդելիանիի խոսքերով՝ արտադրողի մոտ սպառվել են կաթի փաթեթները։ Նա ընդգծել է, որ մոտ ժամանակներս սխալը կուղղվի, իսկ գինու փաթեթավորման պատճառով երեխաներին որևէ վտանգ չի սպառնում։