ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցն առնչվում էր անկառավարելի դարձած գնաճին, որի համար արդեն կազմակերպվում են խորհրդարանական լսումներ:
«Կառավարությունն այնքան հոտառություն և քաղաքական հեռատեսություն չուներ, որ «օֆիցիալ» թանկացումները նկատեր, թե՞ լուծումներ չունեք»,- կառավարությանը դիմելով՝ հարցրեց նա:
Վարչապետն ասաց, որ Վրաստանում բենզինի գինն ավելի բարձր է, քան Հայաստանում, և ներկայացրեց վիճակագրական տվյալներ:
«Պարոն վարչապետ, ինչպես և ես սպասում էի՝ դուք պատասխանում եք վիճակագրական տվյալներով»,- արձագանքեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: