Չելյաբինսկի մարզի բնակչուհին կասկածվում է իր նորածին տղայի սպանության մեջ, հարուցվել է քրեական գործ,– հաղորդում են մարզի ԶԼՄ–ները։
Հետաքննության տվյալների համաձայն՝ հունվարի 14-ին Սնեժինսկ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է նորածին տղայի դի՝ խեղդամահության նշաններով։ Տղայի մայրը պարզաբանել է, որ ինքը տանն է ծննդաբերել, որից հետո խեղդել է երեխային, քանի որ գտնվում է ֆինանսական ծանր վիճակում։
ՌԴ Չելյաբինսկի մարզի քննչական կոմիտեի կողմից գործ է հարուցվել տեղի բնակչուհու նկատմամբ, ով կասկածվում է հանցագործության մեջ՝ ՌԴ ԴՕ 106 հոդվածով (մոր կողմից նորածնի սպանություն),– ասվում է հաղորդագրության մեջ։