Friday, 19 04 2024
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում

Մոսկվայում «զգում են», որ վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը. Տարասով

«Մոսկվայում չեն տարանջատում գործող նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին։ Մենք գիտենք, որ Կարեն Կարապետյանին վարչապետ է նշանակել հենց Սերժ Սարգսյանը և այն, ինչ գրում են հայաստանյան թերթերը, որ իրենց միջև տարաձայնություններ կան՝ մեզ համար պարզապես Հայաստանի ներքաղաքական դաշտի խնդիրներ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Ինչպես Սերժ Ազատովիչը, այնպես էլ Կարեն Կարապետյանը բավականին լավ ճանաչված և ընդունված են Մոսկվայում։ Եվ Մոսկվան կցանկանար, որ խնդիրներ չառաջանան։ Չնայած եթե տրամաբանությամբ առաջնորդվենք՝ մեզ թվում է, որ Սերժ Ազատովիչը կղեկավարի կառավարությունը, թե ով կլինի նախագահը, չեմ կարող ասել, գուցե հենց Կարեն Կարապետյանը»։

Քաղաքագետը միևնույն ժամանակ նշում է, որ այդ հարցը քննարկվելու է Հայաստանի ներսում, և Մոսկվան այս հարցում առանձնահատուկ հետաքրքրություններ չունի. «Մենք պարզապես զգում ենք, որ Սարգսյանն է լինելու վարչապետ։ Նա ղեկավարում է իշխող կուսակցությունը և շատ հավանական է, որ նա դառնա վարչապետ։ Նոր Սահմանադրությամբ՝ բոլոր կարևոր գործառույթները հենց վարչապետն է իրականացնելու և Սերժ Ազատովիչը կարող է լինել այդպիսին, շատ տրամաբանական դասավորություն է»։

Միակ խնդրահարույց հարցը, ըստ Ստանիսլավ Տարասովի, խորհրդարանական կառավարման մոդելն է՝ այն պարագայում, երբ, օրինակ, հարևան Ադրբեջանում ուժեղ նախագահական համակարգ է. «Գուցե Հայաստանն ուզում է եվրոպական մոդել որդեգրել, կարծում է, որ այդպես Եվրոպայի հետ հարաբերությունները կզարգացնի։ Հարցեր կան, բայց դրանք արմատական նշանակություն չունեն։ Կան որոշակի մանրուքներ, բայց քաղաքական կտրուկ փոփոխություններ չեն լինի»,- նկատեց մեր զրուցակիցը։

Մեր այն դիտարկմանը, որ Հայաստանում կա սոցիալական մեծ դժգոհություն, և արդյո՞ք Սարգսյանի հնարավոր վարչապետ դառնալը էլ ավելի չի զայրացնի ժողովրդին, ռուսաստանցի քաղաքագետն արձագանքեց. «Դուք կարո՞ղ եք հետխորհրդային մի երկիր ասել, որտեղ բոլորը գոհ են։ Կան տանելի և ոչ տանելի խնդիրներ։ Սերժ Ազատովիչն այսքան տարի ղեկավարել է երկիրը, բայց, օրինակ, ի տարբերություն Վրաստանի, ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանեց, այլ նաև Ղարաբաղը։ Այո՛, Հայաստանը աշխարհաքաղաքական վատ դիրքում է, շրջափակման մեջ, բայց զարգանում է։ Ցանկալի կլիներ, որ ավելի ինտենսիվ զարգանար, բայց կա այն, ինչ կա։ Մեծ հաշվով, այն կուրսը, որ որդեգրել է Հայաստանը, բավականին դրական է և որևէ բացասական արձագանք Մոսկվայի կողմից դեպի Սերժ Սարգսյանը չկա»,- ընդգծեց Տարասովը։

Մեր զրուցակիցը հավելում է. «Գիտեք՝ մեր նախագահը, պարոն Պուտինը, նոր դեմքեր չի սիրում, վաղուց գիտի Սերժ Սարգսյանին՝ նորմալ աշխատում են իրար հետ, պարոն Կարապետյանն էլ, թեկուզ վերջերս է մտել քաղաքականություն որպես վարչապետ, բայց նրան ևս գիտեն Մոսկվայում, Դմիտրի Մեդվեդևի մտերիմն է, աշխատել է Մոսկվայում՝ «Գազպրոմ»-ում։ Այդպիսի տանդեմը միայն դրական կարող է լինել հայ-ռուսական հարաբերություններում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում