Նախաձեռնող խումբը հռչակագիր է հրապարակել՝ կոչ անելով ԱՄՆ–ում Նոր Կալիֆոռնիա նահանգ ստեղծել։
Նախաձեռնության հեղինակները դժգոհ են Կալիֆոռնիայում բարձր հարկերից և ընդհանուր իրավիճակից։ Սակայն, ի տարբերություն Կալիֆոռնիայի անկախության կողմնակիցների,խումբը հանդես է գալիս հօգուտ տարածքի ԱՄՆ–ի կազմում պահպանման, սակայն ոչ ներկաիս տեղական իշխանությունների ղեկավարության ներքո։
Հռչակագրի հեղինակների գնահատականով՝ նոր՝ 51-րդ նահանգում կբնակվի մոտ տասնհինգ միլիոն մարդ։