Զամբիական տուրիստական կայքը գովազդ է տեղադրել, որտեղ կոչ է անում այցելել երկիր՝ օգտագործելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կեղտոտ խոռոչների» մասին խոսքերը։
«Այցելեք կեղտոտ խոռոչ Զամբիա, որտեղ աստղերն ու գծերը կլինեն միայն երկնքում և զեբրերի վրա», – ասվում է Zambiatourism–ի գովազդային պաստառի վրա՝ կազմակերպության Facebook-յան էջում։ Պաստառի հրապարակման տակ մեկնաբանություններում նշված է, որ սոցկայքում հրապարակումը չի արտահայտում երկրի տուրիստական գործակալության պաշտոնական դիրքորոշումը։