ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց, թե Հայաստանը Իրանի հետ ի վերջո երկաթգծի հետ կապված ծրագիր ունի՞. «Նաև՝ ո՞ր սակագնով հնարավոր կլինի ձեռք բերել գազ Իրանից»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Ես կարծում եմ, որ երկաթգիծը կառուցելը ինքնանպատակ չէ: Մենք դրան կանդրադառնանք այն ժամանակ, երբ հասկանանք, որ որպես տրանզիտային երկիր կարող ենք շարժվել առաջ»:
Ինչ վերաբերում է գազամուղին, վարչապետն ասաց, որ դա կառուցում է մատակարար երկիրը: «Թող իրանական կողմը կոնկրետ ծրագիր բերի և ասի, թե հայկական կողմը ինչով է խոչընդոտում. առարկայական խոսենք»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: