Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

ՊՆ սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և ՀՀ պաշտպանության նախարարության սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ ամուսիններ Լ.Մ-ն և Ա.Մ.-ն ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող իրենց որդուն՝ Ա.Մ.-ին, գումարտակի փոքր ստորաբաժանում տեղափոխելու և ծառայության նշանակելու համար ՀՀ պաշտպանության նախարարության սպա Վ.Յ.-ի միջոցով 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար կաշառք են տվել գումարտակի հրամանատար Գ.Խ.-ին, որի արդյունքում իրենց որդին ծառայության է տեղափոխվել իրենց նախընտրած ստորաբաժանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Յ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով և կաշառք ստանալու պատրվակով խարդախություն ու պաշտոնատար անձին
պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդչություն կատարելու, իսկ Գ.Խ.-ին՝ իր պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից քննությանը խոչընդոտելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու վերաբերյալ: Ուստի գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով վերցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննիչի վարույթից և հանձնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում