Լեգանդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն հայտարարել է կարիերայի ավարտի մասին:
Ռոնալդինյոյի վերջին ակումբը եղել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Կիսապաշտպանն այդ ակումբում հանդես չէր գալիս 2015 թվականից, սակայն մասնակցում էր բարեգործական խաղերի:
Ռոնալդինյոն կարիերան սկսել է 1998 թվականին, և նրա առաջին ակումբը եղել է բրազիլական Պորտու Ալեգրի քաղաքի «Գրեմիո»-ն: Բրազիլացին հանդես է եկել նաև ՊՍԺ-ում, «Բարսելոնա»-ում, «Միլան»-ում և բրազիլական մի քանի այլ ակումբներում: Հարձակվողը 2002 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է, 2005 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող: 1999 թվականին նվաճել է Ամերիկայի գավաթը: Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: