Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Երկու օլիգարխների ուշագրավ գիծը պաշտպանական ոլորտում

Պատասխանը կարող էր լինել մի փոքր այլ կերպ, հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով օրերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի աղմուկ հանած ֆեյսբուքյան գրառմանն ու քննարկումներին: Սարգսյանը բավական կոշտ էր պատասխանել իր նախաձեռնությանը կոշտ գնահատական տված օգտատերերից մեկին: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետյանը փատորեն ոչ կոշտ, բայց հստակ ակնարկում է, որ Վիգեն Սարգսյանը պետք է պատասխաներ ավելի զուսպ: Սա ըստ էության բացառիկ դեպք է, երբ իշխող մեծամասնության ներկայացուցիչը այդպես է գնահատում պաշտպանության նախարարի վարքը: Սակայն, որոշակիորեն շատ բան իր տեղն է ընկնում, երբ դիտարկում ենք, թե ում «ներկայացուցիչն» է Նահապետյանն այդ մեծամասնության մեջ:

Կորյուն Նահապետյանը Սամվել Ալեքսանյանի այսպես ասած ներկայացուցիչն է, նրա ազդեցությամբ իշխող կուսակցությունում և պատգամավորական մեծամասնությունում հայտնված գործիչ: Այդ տեսանկյունից էլ ուշագրավ է դառնում նրա զուսպ, նուրբ, բայց «բացառիկ» քննադատությունը Վիգեն Սարգսյանի հասցեին: Այստեղ շահերի առավել լայն բախում է և այդ տեսանկյունից իհարկե խնդիրը միայն կոնկրետ անդրադարձը չէ, այլ նաև որոշակի հետաքրքիր իրավիճակները հենց այն հանձնաժողովում, որ գլխավորում է Նահապետյանն ու որտեղ քննարկվել են բանակի վերաբերյալ ՊՆ օրենսդրական նախաձեռնությունները: Հանձնաժողոում այդ նախաձեռնությունները ամենևին չեն դակվում այնպես, ինչպես կառավարության գրեթե բոլոր օրինագծերը: Մի կողմից սա իհարկե ողջունելի իրավիճակ է, որովհետև խորհրդարանը ոչ թե դակելու, այլ հենց կառավարության նախաձեռնություններն այսպես ասած մաղելու կամ ֆիլտրելու, քննելու գործառույթ է: Մյուս կողմից հետաքրքիր է, որ այդ գործառույթը ընդգծվում է հանձնաժողովներից մեկում միայն:

Իհարկե ներիշխանական նմանօրինակ հակադրությունները կամ դիմակայությունները վերջին տարիներին և վերջին շրջանում ամենևին բացառություն չեն, պարզապես դիտարկման ենթակա են դրանց այսպես ասած վեկտորները և ուղղությունները, մասնավորապես այս դեպքում Սամվել Ալեքսանյանի շահերի տիրույթում: Իսկ դրանք բավականին խոշոր շահեր են, հաշվի առնելով, որ Ալեքսանյանը Հայաստանի խոշոր սեփականատերերից մեկն է, որը հավակնում է թերևս դառնալ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը: Ամիսներ առաջ այդ մասին եղավ տեղեկություն, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա հենարան, միլիարդատեր Սամվել Կարապետյանը ցանկանում են Սամվել Ալեքսանյանին դարձնել թիվ մեկ օլիգարխ, Ծառուկյանի փոխարեն: Իսկ այս համատեքստում էլ հիշատակման է արժանի, որ օրինակ ներկայիս գործող թիվ մեկը, որ համարվում է Գագիկ Ծառուկյանը, նոյեմբերին Հայաստան հիմնադրամի համահայկական հանգանակության առիթով հայտարարեց, որ զորամաս է կառուցելու Արցախում:

Այլ կերպ ասած, այստեղ ուրվագծվում է ուշագրավ մի հանգամանք, որ Հայաստանում երկու խոշոր սեփականատերերի միջև ուղղակի, թե անուղղակի, բայց ուշագրավ բաժանարար գիծ է անցնում պաշտպանական ոլորտով: Իսկ խնդիրն այն է նաև, որ պաշտպանական ոլորտը գործնականում հավակնում է լինել Հայաստանի ներքին ու արտաքին զարգացումների այսպես ասած բազային ոլորտը, բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում